ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+21 °C, +16 °C ... +28 °C Վաղը`+28 °C
Ինչո՞վ է զբաղված քաղաքապետարանը համավարակի օրերին
13:35, 20.10.2020 | mamul.am
3546 | 0

Երևանի ավագանու այսօրվա նիստում «Իմ քայլը» խմբակցության անդամ Լևոն Զաքարյանն անդրադարձավ հանրապետությունում COVID-19-ի ահագնացող թվերին, դրա դեմ տարվող աշխատանքներին՝ կոչ անելով համաքաղաքացիներին և պատկան մարմիններին առավել սթափ գնահատել իրավիճակը և մեծացնել վերահսկողությունը հատկապես երթուղայիններում և բուժհիմնարկներում:

«Առաջնային եմ համարում՝ բոլոր այն օղակները, որոնք որ ունեն մեծ շփում և կուտակումներ, խոսքը վերաբերում է հատկապես տրանսպորտին, քանի որ կան օրինազանց վարորդներ, որոնք իրենք իսկ դիմակ չեն կրում և նույնիսկ չեն արգելում առանց դիմակի քաղաքացիներին տրանսպորտից օգտվել, ավելի զգոն լինեն»,- ասաց նա:

Քաղաքապետ Հայկ Մարությանը պատասխանեց, որ մոտավորապես երկու օր առաջ համայնքապատկան բոլոր կազմակերպություններին տրվել է խիստ զգուշացում՝ համավարակի կանոնները պահպանելու վերաբերյալ:

Թեպետ Հայկ Մարությանն ասում է, որ «խիստ զգուշացում»-ը տրվել է մոտավորապես երկու օր առաջ, սակայն երեկ ու այսօր երթուղայիններում ոտք դնելու տեղ չկա, ուղևորների մի մասն էլ առանց դիմակի է:

Նշենք, որ MAMUL.am-ի խմբագրությունը նույնպես բազմաթիվ ահազանգեր է ստանում քաղաքացիներից: Վերջինները մատնանշում են քաղաքային տրանսպորտի, բառի բուն իմաստով, բարձիթողի վիճակը՝ գերբեռնված, շատ հաճախ առանց ախտահանման նյութերի:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր