Թուրքիայի զինված ուժերը հինգշաբթի Անկարայի շրջանում լայնածավալ զորավարժություններ է սկսել, հաղորդում է «Անադոլու» գործակալությունը: «Ateş Serbest-2020» զորավարժություններին ներգրավված են նաև թուրքական արտադրության САУ Fırtına և Korkut համակարգեր, Kargu կամիկաձե-ԱԹՍ-ներ: 1000-ից ավելի զինծառայողների մասնակցությամբ զորավարժության շրջանակներում օգտագործվում են նաև OMTAS միջին հեռահարության հակատանկային հրթիռային համալիրներ: Նշվում է, որ զորավարժությունները սկսվել են Ադրբեջանին աջակցելու մասին Թուրքիայի հայտարարությունից հետո: |