ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+18 °C, +11 °C ... +18 °C Վաղը`+18 °C
Էրդողանը հայտարարել է Ղարաբաղում հակամարտության կարգավորմանը մասնակցելու Թուրքիայի իրավունքի մասին
17:35, 23.10.2020 | mamul.am
14134 | 0

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ իր երկիրը, ինչպես Ռուսաստանը, իրավունք ունի մասնակցել Լեռնային Ղարաբաղում հակամարտության կարգավորմանը։
«Եթե Ռուսաստանը ցանկանում է մասնակցել ղարաբաղյան խնդրի լուծմանը, ապա Թուրքիան էլ կարծում է, որ ինքը ոչ պակաս իրավունք ունի նման մասնակցություն ունենալ։ Այդ առնչությամբ Ռուսաստանի բացասական դիրքորոշման մասին ինձ ոչ մի նորություն չի հասել»,-ասել է Էրդողանը։
Նրա խոսքով՝ ԵԱՀԿ Մինսկի խումբը ղարաբաղյան ճգնաժամի կարգավորման հարցում արդյունքի չի հասել։
«Մենք շարունակում ենք աշխատել ՌԴ-ի հետ Սիրիայի և Լիբիայի հարցով։ Հուսով եմ, որ կկարողանանք ճիշտ քայլեր կատարել Ղարաբաղի հարցում և վերջապես կլուծենք այդ խնդիրը»,-հավելել է թուրքիայի առաջնորդը։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր