ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+19 °C, +16 °C ... +28 °C Վաղը`+29 °C
«Մենք պատրաստ ենք նույնիսկ ցավոտ փոխզիջումների, բայց ոչ՝ կապիտուլյացիայի». Նիկոլ Փաշինյան
19:50, 26.10.2020 | mamul.am
12407 | 0

«Ես ուզում եմ, որ դուք իմանաք, որ այս ողջ ընթացքում մենք եղել ենք մաքսիմալ ճկուն: Այդ ճկունության ընթացքում եկել ենք համոզման, որ Ադրբեջանը ոչ թե հարցի կարգավորում է ուզում, այլ ուզում է Ղարաբաղի կապիտուլյացիա»,- ֆեյսբուքյան ուղիղ եթերում՝ խոսելով հերթական ձախողված հրադադարի մասին, ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ նշելով, որ պատերազմից առաջ ևս, այնտեղ, որտեղ մենք որևէ ճկունություն ենք ցուցաբերել, տեսական կամ գործնական մակարդակի, դա ընդունելի չի եղել Ադրբեջանի համար:

«Նրանք ցանկացել են ավելին: Ադրբեջանը հիմա առավել ևս ոչ թե Ղարաբաղի հարցի կարգավորում է ուզում, այլ առնվազն Ղարաբաղի կապիտուլյացիա»,- ասել է Փաշինյանը:

«Ես հիմա ուզում եմ, որ մենք պատասխանենք մի հարցի. հայ ժողովուրդը պատրա՞ստ է արդյոք փոխզիջումների: Ես կարծում եմ, որ այո, հայ ժողովուրդը պատրաստ է դրան: Մենք պատրաստ ենք նույնիսկ ցավոտ փոխզիջումների, բայց արդյոք հայ ժողովուրդը պատրա՞ստ է կապիտուլյացիայի: Ես կարծում եմ, որ հայ ժողովուրդը դրան պատրաստ չէ, և հայ ժողովուրդը պատրաստ է (որքան էլ դա անհնար է թվում մեր սահմանափակ ռեսուրսների տրամաբանության մեջ), պետք է ռեսուրսներ գտնի դիմակայելու՝ և իր իրավունքները պաշտպանելու»,- նշել է վարչապետը:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր