ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+20 °C, +17 °C ... +27 °C Վաղը`+27 °C
Փոմփեոն հայտարարել Է, որ ԴԱԻՇ-ը շարունակում է սպառնալիք ներկայացնել
11:30, 27.10.2020 | mamul.am
7659 | 0

ԴԱԻՇ ահաբեկչական խմբավորումը շարունակում է սպառնալիք ներկայացնել նույնիսկ դրա պարագլուխ Աբու Բաքր ալ-Բաղդադիի ոչնչացումից մեկ տարի անց: Այս մասին ասված Է ԱՄՆ Պետդեպարտամենտի կողմից երկուշաբթի տարածած՝ պետքարտուղար Մայք Փոմփեոյի գրավոր հայտարարության մեջ։

«Մինչ մենք նշում ենք ԻՊ-ի դեմ պայքարի այս կարևորագույն ուղենիշը, ԱՄՆ-ի գլխավորած միջազգային հակաահաբեկչական կոալիցիայի աշխատանքը դեռ հեռու է ավարտվելուց։ ԻՊ-ը շարունակում է զգալի սպառնալիք ներկայացնել, և չափազանց կարևոր է, որ մենք հետագայում էլ ճնշում գործադրենք Իրաքում և Սիրիայում ԻՊ-ի մնացորդների վրա, ամրապնդենք մեր հավաքական ջանքերն ամբողջ աշխարհում` ԻՊ-ի բջիջներն ու ցանցերը ջախջախելու համար»,- ասել է ամերիկյան դիվանագիտության ղեկավարը:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր