ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+19 °C, +15 °C ... +28 °C Վաղը`+29 °C
«ԼՂ հարցով բանակցություններում ցանկացած երկրի մասնակցության համար պետք է Երևանի ու Բաքվի համաձայնությունը»․ Պեսկով
15:30, 27.10.2020 | mamul.am
5401 | 0

Ցանկացած երկրի ներգրավումը Լեռնային Ղարաբաղի խնդրի կարգավորման հարցում պետք է համաձայնեցվի Հայաստանի և Ադրբեջանի հետ։ Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ պատասխանելով բանակցությունների հաջորդ փուլում Թուրքիային ներգրավելու հնարավորության մասին հարցին, փոխանցում է ТАСС-ը:
«Այստեղ կարևոր է միայն երկու կողմերի տեսակետը, նկատի ունեմ հակամարտող երկրների՝ Ադրբեջանի ու Հայաստանի։ Միայն հակամարտող երկրները կարող են համաձայնություն տալ կամ ցանկություն հայտնել այս կամ այն պետության մասնակցությանը կարգավորման գործընթացին»,- ասել է Կրեմլի ներկայացուցիչը։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր