ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+17 °C, +16 °C ... +29 °C Վաղը`+28 °C
«Նախկինում Մեղրիի երկաթգծի քանդելն այսօր մեծ վնաս է հասցրել մեր անվտանգային համակարգին». Ա. Քոչարյան
13:00, 29.10.2020 | mamul.am
9094 | 2

«Հակառակորդի հիմնական հարվածային ուղղությունը հարավն էր, իսկ հարավի հեռահար նպատակը գոնե Թուրքիայի համար Մեղրին էր։ Երբ որ Մեղրիի խնդիրը ինչ-որ փուլում Ռոբերտ Քոչարյանի կողմից դարձավ բանակցային թեմա, դա խոսում էր այն մասին, որ Մեղրիի նկատմամբ ռազմական կարողությունները պետք է լինեն շատ ամուր։ Մեղրիի երկաթգծի կամուրջների պայթեցումներով մենք փորձեցինք մեկուսացնել այդ հատվածը՝ հնարավոր ռազմական թափանցումներից»,- այսօրվա ճեպազրույցում ասաց Ազգային ժողովի պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը՝ միաժամանակ նկատելով, որ երկաթգծի քանդելը, այնուամենայնիվ, շատ մեծ վնաս է հասցրել մեր անվտանգային կոմունիկացիոն համակարգին։
«Դեռ կանդրադառնանք, թե այդ երկաթգծի ամբողջ համակարգն ինչու ոչնչացվեց։ Արդյո՞ք այդ համակարգի ոչնչացումը չէ, որ հնարավորություն է տալիս նաև հակառակորդի զրահամեքենաներին ավելի արագ հասնել այն նշանակետերին, որոնք մեր հարավային մատույցները դրեցին վտանգի տակ»,- նկատեց Անդրանիկ Քոչարյանը։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր