ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+27 °C, +16 °C ... +27 °C Վաղը`+28 °C
«Կանի այդ քայլը Ռուսաստանը, թե չէ՝ երկու դեպքում էլ կարող ենք գործ ունենալ նոր իրավիճակի հետ»․ Հակոբ Բադալյան
14:20, 31.10.2020 | mamul.am
7495 | 0

Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Պուտինին վարչապետ Փաշինյանի նամակը ստեղծում է որակապես այլ իրավիճակ: Նամակը կարող է պայմանավորված լինել ինչպես անմիջական ռազմական սպառնալիքներով և ռիսկերով, այնպես էլ ընթացիկ իրավիճակի վրա քաղաքական ազդեցության գործիքներն ընդլայնելու նկատառումով, որովհետև փաստորեն ստեղծվում է Ռուսաստանի առնվազն մեկ աստիճան բարձր ներգրավվածության նախադրյալ: Ընդ որում, կանի այդ քայլը ՌԴ-ը, թե չի անի, միևնույն է երկու պարագայում էլ գործ կարող ենք ունենալ խորապես նոր իրավիճակի հետ: Մի քանի հատկանշական ֆոնային արձանագրում. նամակը հաջորդում է փաստորեն սկանդինավյան խաղաղապահների վերաբերյալ Օբրայենի հայտարարությանը, նամակը հաջորդում է Ժնևին, որտեղ, անկասկած, քննարկման գլխավոր հարցը հրադադարի վերահսկման մեխանիզմն ու խորքային առումով խաղաղապահների հարցն է, նամակը հաջորդում է Իրանի նախաձեռնությանը՝ որը առաջարկում է փոխել Մինսկի խմբի ձևաչափ և փոխարինել ռուս-թուրք-իրանյան ռեգիոնալ ձևաչափով, և նամակից առաջ Հայաստանի վարչապետի խոսնակը բարձրաձայնում է Մոսկվա մեկնելու հետ կապված ՀՀ և Արցախի նախկին նախագահների հետ քննարկումներն ու փաստացի համաձայնությունը, որից, սակայն, նրանք փաստորեն հրաժարվել են: Եվ թերևս մի ոչ պակաս հետաքրքիր ֆոնային հանգամանք էլ՝ Պատրուշևը հայտարարել է, որ Ռուսաստանում աշխուժացել են ծայրահեղ իսլամական բջիջները»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր