ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+14 °C, +14 °C ... +29 °C Վաղը`+28 °C
Հռոմի Ս․ Նիկողայոս եկեղեցում մատուցվել է պատարագ՝ ի հիշատակ արցախյան պատերազմում նահատակվածների
22:45, 23.11.2020 | mamul.am
2571 | 0

Հռոմի Ս․ Նիկողայոս եկեղեցում նոյեմբերի 22-ին քահանայապետական Լևոնյան վարժարանի տնօրեն`Նարեկ ծայրագույն վարդապետ Նաամոյանի կողմից մատուցվել է Սուրբ և անմահ պատարագ` նվիրված արցախյան պատերազմում նահատակված հերոսների հիշատակին: Այս մասին տեղեկացնում է Սուրբ Աթոռում Հայաստանի դեսպանությունը:

Պատարագի ավարտին վարժարանի բակում տեղադրված խաչքարի մոտ հոգևոր դասը հայ համայնքի ներկայացուցիչների մասնակցությամբ կատարել է հոգեհանգստի պաշտոն ու մոմավառություն՝ հայ նահատակների լուսավոր հոգիների համար։

Արարողությանը ներկա էին Սուրբ Աթոռում ՀՀ դեսպան Կարեն Նազարյանը, hայ կաթողիկե քույրերն ու բազմաթիվ հռոմեաբնակ հայրենակիցներ։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր