ԼՂ ճանաչումը Փարիզի կողմից ոչ մեկին օգուտ չի բերի: РИА Новости-ի փոխանցմամբ՝ նման հայտարարություն է արել Ֆրանսիայի ԱԳՆ-ը կից պետքարտուղար Ժան-Բատիստ Լեմուանը: «Ֆրանսիայի կողմից ԼՂ միակողմանի ճանաչումն օգտակար չէր լինի ո՛չ Հայաստանին, ո՛չ Ղարաբաղի բնակչությանը, ո՛չ Ֆրանսիային, ո՛չ ԵԱՀԿ Մինսկի խմբի մյուս համանախագահներին, ո՛չ Եվրոպային»,- ասել է պաշտոնյան: Նրա խոսքով՝ այդ քայլը չի արտացոլի ֆրանսիական կառավարության, Երևանի և Փարիզի այլ գործընկերների քաղաքականությունը: |