ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+20 °C, +11 °C ... +21 °C Վաղը`+25 °C
«Բացարձակ առաջնահերթություն է անհետ կորածների որոնողական աշխատանքները և գերիների փոխանակումը»․ Նիկոլ Փաշինյան
11:50, 26.11.2020 | mamul.am
4102 | 0

«Մենք պետք է հաղթահարենք այս ծանր ժամանակները և ես, որպես վարչապետ, ինձ վրա եմ վերցնում ամբողջ պատասխանատվությունը»,- կառավարության նիստի իր խոսքում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Նա նշեց, որ արցախահայերին աջակցող արդեն երկու միջոցառում է ընդունել կառավարությունը․ «Առաջիկայում մեր ուշադրության կենտրոնում է լինելու նաև Սյունիքի և Գեղարքունիքի մարզերի` պատերազմից տուժած բնակավայրերի վերականգնումը՝ Տավուշի մարզում մեր իրականացրած ծրագրերի նմանությամբ։ Բացարձակ առաջնահերթություն են անհետ կորածների որոնողական աշխատանքները, գերիների փոխանակումը։ Այս աշխատանքերի արդյունավետությունը, ցավոք, կախված է ոչ միայն մեզանից»,- նշեց վարչապետը՝ հավելելով, որ զոհվածների ընտանքիների, հաշմանդամության ստացած անձանց և պատերազմից տուժած այլ խմբերի և քաղաքացիների սոցիալական պաշտպանության երաշխիքների գործունեությունը և հետագա կատարելագործումը նույպես կառավարության հրատապ անելիքների ցանկում է։

Կիսվի՛ր այս նյութով՝
20:54, 25.05.2024
4254 | 0
դեպի վեր