Փաստաբան Արսեն Բաբայանի ֆեյսբուքյան գրառումը․ «Արցախի Հանրապետության Մարտակերտ համայնքի ղեկավարին կալանավորելու վերաբերյալ դատարան ներկայացված միջնորդության և կից նյութերի ուսումնասիրությունը հաստատապես վկայում է, որ Մարտակերտի քաղաքապետ Միշա Գյուրջյանին կալանավորելն ունի միայն մեկ նպատակ, այն է՝ վաղվա սպասվող հանրահավաքից առաջ արցախցիներին ահաբեկելը։ Ավելի վաղ Բաբայանը հայտնել էր, որ Մարտակերտի քաղաքապետի կալանքի դատական նիստը հետաձգվել է մինչև 18:00։ |