ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+27 °C, +16 °C ... +27 °C Վաղը`+28 °C
«Փաշինյանն իր ընտանիքի անդամի քայլերը չի կարողանում կանխի, ընկել ա մեր հետևից»․ Գևորգ Պետրոսյան
13:05, 27.11.2020 | mamul.am
4077 | 0

«Նիկոլ Փաշինյանի տակ պառկած լրատվականներն անընդհատ չպիտի ասեին՝ հաղթում ենք, հեսա կտենաք, Շահումյանն ու Գետաշենն ենք գրավել և այլն․․․ Խաբելով տարան-տարան, վերջում կանգնեց, ասեց՝ իմ վրա մեղք չդնեք, դուք եք մեղավոր։ Իրա սովորությանը համաձայն՝ բոլոր պարտությունները վերագրում ա ընդդիմությանը, իրա հետ կապ չունեցող հաջողությունները՝ իրեն․․․»,- այս մասին այսօր՝ ասուլիս ժամանակ, հայտարարեց ԲՀԿ-ական պատգամավոր Գևորգ Պետրոսյանը։

«Իրա ընտանիքի անդամներն ի՞նչ գործ ունեին, գնային ընդեղ գեներալներին նեղացնեին, հանձնարարություններ տային․․․ Իրանք հաստատ ռազմական գործի հետ կապված որևէ անելիք չունեին ընդեղ։ Փաշինյանն իրա ընտանիքի անդամի քայլերը չի կարողանում կանխի, ընկել ա մեր հետևից, մարդ ա ուզում ձերբակալի»,- ասաց պատգամավորը։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր