Եվրոմիության 27 անդամ երկրների առաջնորդները դեկտեմբերի 10-11-ին կայանալիք գագաթնաժողովում որոշում կկայացնեն Ռուսաստանի դեմ տնտեսական պատժամիջոցները կես տարով երկարաձգելու մասին։ Այս մասին ТАСС-ի թղթակցին հայտնել է ԵՄ Խորհրդում եվրոպական երկրներից մեկի պատվիրակությունում աղբյուրը։ «Ինչպես սպասվում է, գագաթնաժողովում կարճ անդրադարձ կլինի Մինսկի բանակցություններին (Ուկրաինայում հակամարտության կարգավորման շուրջ), որի շրջանակներում առաջնորդները քաղաքական որոշում կընդունեն պատժամիջոցները ևս 6 ամսով երկարացնելու մասին, քանի որ դրանց իրականացման գործում էական առաջընթաց չկա»,- նշել է նա: |