Ստեփանակերտում բացվել է առաջին դպրոցը։ Հակամարտության և դրա հետևանքների պատճառով ուսումնական հաստատությունների բացումն սպասվում էր դեկտեմբերի 1-ից ոչ շուտ, այս մասին հաղորդել է ТАСС-ը: «Այսօր Ստեփանակերտի առաջին դպրոցն սկսում է ուսումնական գործընթացը։ Այնուհետև կբացվեն մյուսները»,- լրագրողներին ասել է քաղաքապետարանի ներկայացուցիչը։ Արարողությանը ներկա է եղել մոտ 300 երեխա։ Ներկա է եղել նաև ռուս խաղաղապահների պատվիրակությունը։ Ակնկալվում է, որ առաջին 2 դպրոցների և 2 մանկապարտեզների բացումը տեղի կունենա դեկտեմբերի 1-ին՝ Ստեփանակերտում: |