ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+16 °C, +12 °C ... +20 °C Վաղը`+21 °C
«Արժեքներն ու սկզբունքներն փոխվում են՝ կախված զբաղեցրած աթոռից». Նաիրի Հոխիկյան
04:10, 30.11.2020 | mamul.am
4348 | 0

Միջէթնիկ հակամարտությունների փորձագետ Նաիրի Հոխիկյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Նախկինում, երբ խոսում էի ապագայի սպառնալիքների մասին, ինձ համոզում էին, թե պետք չի ապագայի մասին մտածել, պետք է ապրել ներկայով։

Այսօր, երբ խոսում եմ ներկայի սպառնալիքների մասին, նույն մարդիկ ինձ համոզում են, թե պետք է մի կողմ դնել ներկան և խոսել ապագայի հնարավորությունների մասին։ Նախկինում, երբ խոսում էի միասնականության և հանդուրժողականության անհրաժեշտության մասին, ինձ ասում էին, թե չի կարելի հանդուրժել այլախոհներին, իրենց բնորոշմամբ՝ սևերին, պետք է ներսում թշնամիներ փնտրել։
Այսօր, երբ խոսում եմ պարտվողներին և ազգին իրար դեմ հանողներին մերժելու մասին, ինձ ասում են՝ եկեք միասնական կամք դրսևորենք, հանդուրժենք միմյանց։ Արժեքներն ու սկզբունքներն այսքան արագ են փոխվում՝ կախված զբաղեցրած աթոռից»։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր