Բագրատ Սրբազանը անդրադարձավ «Հայկական ժամանակ» օրաթերթում իր մասին հրապարակված լուրերին․ ««Հայկական ժամանակ» անունով մի դեղին թերթ կա, լուր է տարածել, թե չեմ կարող լինել վարչապետի թեկնածու, քանի որ երկքաղաքացի եմ։ Իրենց մամլո օրգանի միջոցով են գործում, դրանով են երկիր կառավարում։ Ի պատասխան ասեմ, որ վարչապետի պաշտոնի համար հավակնություններ չունեմ, նաև Կանադայի քաղաքացի եմ, այնտեղ ծառայելու ընթացքում եմ անձնագիր ստացել։ Ես Տավուշի թեմի առաջնորդն եմ՝ ավելի բարձր, քան ձեր վարչապետի աթոռն է» |