ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+21 °C, +16 °C ... +28 °C Վաղը`+28 °C
«Գործել միասին»․ քաղաքագետը՝ Ղարաբաղում ռուս-թուրքական մոնիթորինգային կենտրոնի մասին
01:00, 02.12.2020 | mamul.am
5155 | 0

Ռուսաստանն ու Թուրքիան Ղարաբաղում համատեղ մոնիթորինգային կենտրոնի վերաբերյալ համաձայնագիր են ստորագրել։ Sputnik-ի եթերում տարածաշրջանային խնդիրների ինստիտուտի գլխավոր տնօրեն, քաղաքական գիտությունների թեկնածու Դմիտրի Ժուրավլյովը կարծիք է հայտնել, որ կենտրոնը կնպաստի Ղարաբաղում բարդ իրավիճակի լուծմանը և բացատրել, թե ինչու։
«Նման կենտրոնի ստեղծումը շատ արժեքավոր է. իրավիճակն այնքան բարդ է, որ մշտական դիտարկման կարիք կա։ Կա նաև 2-րդ ասպեկտը՝ հավասարակշռությունը, փոխգործակցության կառուցումը Թուրքիայի, որը շատ մեծ դեր է խաղում Ղարաբաղի հարցում Ադրբեջանի քաղաքականության մեջ, և Ռուսաստանի միջև, որն ավանդաբար ղարաբաղյան հարցում արբիտր է։ Հենց թուրքական գործոնն է հանգեցրել նրան, որ իրադարձությունները զարգացել են այնպես, ինչպես զարգացել են, և այդ պատճառով էլ առանց Թուրքիայի հետ համագործակցության այսօրվա իրավիճակում խնդիրը լուծել, ամենայն հավանականությամբ, պարզապես չի հաջողվի։ Ուստի նման կենտրոնը շատ լավ մեխանիզմ է ոչ միայն մոնիթորինգի, այլև իրավիճակի լուծման համար։ Այն թույլ է տալիս կենտրոնացնել 2 երկրների ջանքերը և գործել ոչ թե միմյանց հակառակ, այլ համատեղ՝ հակամարտության կարգավորման համար»,– ասել է Ժուրավլյովը։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր