«Ժամանակ»-ը գրում է. «Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հայտարարությունը՝ Նախիջևանի հետ տրանսպորտային միջանցք կառուցելու մտադրության մասին լայն արձագանք է գտել Հայաստանի փորձագիտական շրջանակներում: Արցախի Հանրապետության նախագահի խորհրդական Դավիթ Բաբայանն անթույլատրելի է համարում աշխարհաքաղաքական նպատակներով ճանապարհների կառուցումը՝ նկատի ունենալով, որ այդ ճանապարհը կառուցվում է ոչ այնքան Ադրբեջանը Նախիջևանի հետ միացնելու, այլ Թուրքիան Ադրբեջանի, նաև Կասպից ծովով Կենտրոնական Ասիայի երկրներին կապելու համար: Իսկ իրանագետ Էմմա Բեգիջանյանը կարծում է, որ Հայաստանը, Իրանի հետ համագործակցելով, պետք է թույլ չտա այդ ճանապարհի կառուցումը»: Մանրամասները` թերթի համարում: |