ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+12 °C, +12 °C ... +29 °C Վաղը`+28 °C
«Սույն պատգամավորի մայրը եռացրած ջուր է լցրել խաղաղ ակցիա իրականացնող երիտասարդների վրա». Նաիրա Զոհրաբյան
16:25, 03.12.2020 | mamul.am
8749 | 4

ԲՀԿ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը ֆեյսբուքյան իր էջում հրապարակել է տեսանյութ և կից գրել. «Ոստիկանությանը՝ եթե կաք, իրավապահ համակարագին` եթե կաք: Իմքայլական էսպիսի մի պագամավոր կա` Լուսինե Բադալյան, նույն ինքը` Լուլու: Հիշում եք, որ Արցախի դավաճանական հանձնումից հետո այս պատգամավորը դիմեց Արարատ Միրզոյանին, որպեսզի վերջինս իրեն համոզի, որ Նիկոլը դավաճան չի:
Այլապես, սպառնաց վայր դնել պատգամավորական մանդատը:

Ենթադրվում է, որ Արարատ Միրզոյանը վերջինիս համոզեց, բայց հիմա, պարոն ոստիկանապետ և իրավապահ համակարգ, խոսքս այլ բանի մասին է: Այսօր սույն պատգամավորի տան մոտ խաղաղ ակցիա իրականացնող երիտասարդների վրա սույն պատգամավորի մայրը եռացրած ջուր է լցրել:
Տիկնոջ էքստրեմալ էմոցիաներով, հուսամ, կզբաղվեն ընտանիքի անդամներն ու մտերիմները, իսկ դուք, հարգարժան իրավապահ համակարգ, ուղղակի պարտավոր եք խուլիգանական արարքի հոդվածով նախապատրաստել նյութեր` մարդկանց առողջությանը դիտավորությամբ վնաս հասցնելու հանցակազմով»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր