Mamul.am
Ամբողջական տարբերակ Մամուլի խոսնակ
USD 518.44, EUR 631.10, RUB 6.95, GBP 708.34
-11 °C, -8 °C ... 0 °C Վաղը`+1 °C
Hay / Հայ | Рус | Eng | Tür
«Հայտարարության մեջ ո՜չ «Մեղրի» բառ կա, ո՜չ էլ «միջանցք» բառ». Նիկոլ Փաշինյան
13:10, 05.12.2020

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօրվա տեսաուղերձում հայտնեց, որ նոյեմբերի 9-ի հայտարարության մեջ Մեղրի և Մեղրիի միջանցք բառեր չկան։

«Ուզում եմ բոլորիդ ուշադրությունը հրավիրել այն փաստի վրա, որ հայտարարության մեջ ո՜չ «Մեղրի» բառ կա, ո՜չ էլ «միջանցք» բառ։ «Միջանցք» բառ կա Լաչինի կապակցությամբ։ Նկատի ունեմ՝ Մեղրիի մասով «միջանցք» հասկացություն չկա: Կա այլ բան․ տրանսպորտային ենթակառուցվածքների ապաշրջափակում։ Եթե ապագայի մասին պիտի մտածենք, ուրեմն պետք է մտածենք տնտեսական կյանքում նոր գործոնների ի հայտ գալու հնարավորության մասին։ Արդյոք մեր տնտեսության մեջ էական բան կփոխի՞ Հայաստան-ՌԴ ու Հայաստան-Իրան երկաթուղային կապի վերականգնումը․ կարծում եմ՝ այո։ Եթե այս համատեքստում ենք դիտարկում հարցը, պատկերն այլ կերպ է երեւում»,- ասել է վարչապետը։

Տեղեկացրե՛ք Ձեր մտերիմներին
| |
դեպի վեր