«Մենք այս պահին Հայաստանի վարչապետի աթոռին ունենք ընդամենը մեկ քաղաքական դիակ»,- Ազատության հրապարակում՝ հանրահավաքի ժամանակ հայտարարեց «Հայրենիք» կուսակցության ղեկավար Արթուր Վանեցյանը: «Քաղաքական դիակը պարզապես մի ֆեյք էր: Պետության քանդման և պատերազմում պարտության գործում մեծ դեր է ունեցել ու շարունակում է ունենալ կեղծ՝ ֆեյսբուքյան իրականությունը: Նիկոլ Փաշինյանը հետևողականորեն քանդել է իրական պետությունը՝ դրա փոխարեն կառուցելով վիրտուալ Հայաստան, իսկ վիրտուալ հայրենիքը իրական հայրենիքից տարբերվում է նրանով, որ դրանում սահմաններ չկան և չկան սահմանները պահպանելու անհրաժեշտություն»,- ասաց նա: |