ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+13 °C, +11 °C ... +19 °C Վաղը`+18 °C
ԱՄՆ նորընտիր փոխնախագահն ուղիղ եթերում պատվաստվել է կորոնավիրուսի դեմ
01:55, 30.12.2020 | mamul.am
8673 | 0

ԱՄՆ նորընտիր փոխնախագահ Քամալա Հարիսն ուղիղ եթերում պատվաստել է կորոնավիրուսի դեմ և կոչ է արել բոլոր ամերիկացիներին հետևել իր օրինակին:
«Ես այժմ պատվաստված եմ... Ես ուզում եմ կոչ անել բոլորին՝ պատվաստվելու։ Այն անցավ է, իրոք արագ է և անվտանգ... Ամուսինս նույնպես պատվաստվելու է այսօր. ես սպասում եմ, թե երբ կստանամ պատվաստանյութի 2-րդ չափաբաժինը։ Խոսքը կյանքեր փրկելու մասին է։ Ես վստահում եմ գիտնականներին»,- ասել է նա 1 րոպե տևած ընթացակարգից հետո։
Նա պատվաստվել է Moderna ընկերության պատվաստանյութով։
Ավելի վաղ պատվաստվել են նորընտիր նախագահ Ջո Բայդենը, գործող փոխնախագահ Մայք Փենսը և նրա կինը, Կոնգրեսի մի շարք բարձրաստիճան պաշոնյաներ:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր