«Մարդիկ մեքենաները կանգնեցնում են, միանում երթին, գրեթե մարդ չկա, որ անտարբեր անցնի, բոլորը ողջունում են, մոտենում»,- Տավուշից մեկնարկած երթի ժամանակ, լրագրողների հետ զրույցում, ասաց ԱԺ պատգամավոր Գառնիկ Դանիելյանը։ «Ազգն ինքնաբուխ ոտքի է կանգնում։ Հուսով եմ՝ հաղթանակը երկար սպասեցնել չի տա, միասնական ջանքերը մեկտեղելով՝ կհասնենք ցանկալի նպատակին»,- նշեց նա։ |