ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը մտահոգություն է հայտնել Կոնգրեսի շենքում տեղի ունեցածի կապակցությամբ: Այս մասին չորեքշաբթի լրագրողներին հայտնել է գլխավոր քարտուղարի պաշտոնական ներկայացուցիչ Ստեֆան Դյուժարիկը։
«Գլխավոր քարտուղարը վշտացած է Վաշինգթոնում տեղի ունեցած իրադարձություններից։ Այս պարագայում կարևոր է, որ քաղաքական առաջնորդներն իրենց կողմնակիցներին հորդորեն զերծ մնալ բռնությունից, հարգել ժողովրդավարական գործընթացները և իրավունքի գերակայությունը»,- նշել է նա։