ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+17 °C, +11 °C ... +18 °C Վաղը`+18 °C
«Նոր ԽՍՀՄ ստեղծելու մասին նախնական խոսակցությունը բացառված չէ». Արման Մելիքյան
16:20, 11.01.2021 | mamul.am
6102 | 0

Արցախի նախկին արտգործնախարար Արման Մելիքյանը ֆեյսբուքյան էջում գրել է. «Մոսկովյան այսօրվա հանդիպման սպասելիքների մասին հստակ պատասխան տալ հնարավոր չէ, քանի որ իրական օրակարգի մասին ստույգ տեղեկատվություն պաշտոնապես չի շրջանառվել: Չեմ բացառում նաև, որ հանդիպումից հետո էլ նման տեղեկատվություն մեզ չտրամադրվի, քանի որ բանավոր պայմանավորվածությունների սովորույթ է, կարծես, որդեգրվել ՀՀ, ԱՀ և ՌԴ վերին օղակի ղեկավարների կողմից: Հայաստանը դժվար թե խոչընդոտի Ադրբեջանի ԵԱՏՄ անդամակցությանը, բայց կարծում եմ, որ միգուցե Բաքուն այս հարցում չշտապի ու նախընտրի «Ժամանակավորապես» ունենալ դիտորդի կամ դրան մոտ մի որևէ կարգավիճակ, որը կտա իրավունքներ, բայց ոչ պարտավորություններ: Նույնը նաև ՀԱՊԿ-ի պարագայում: Թուրքիայի առաջ քաշած վեցի պլատֆորմի քննարկումը, եթե այդպիսին լինի, ամենայն հավանականությամբ որևէ վերջնական արդյունքի դժվար թե հանգի այս փուլում: Նոր ԽՍՀՄ ստեղծելու մասին նախնական խոսակցությունը բացառված չէ, բայց անգամ եթե կողմերը դրա շուրջ նախնական համաձայնության գան, դա չի երաշխավորի նման ծրագրի գործնական իրականացումը՝ աշխարհաքաղաքական գործընթացներն այնպիսի արագությամբ են զարգանում, որ խսհմատիպ միավորման սկիզբը կարող է դրվել, բայց այդպես էլ իր վերջնական ձևակերպումը չստանա»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր