«5 հարց՝ Արմեն Աշոտյանին» հեռակա զրույցի շրջանակներում ՀՀԿ փոխնախագահ, քաղբանտարկյալ Արմեն Աշոտյանը դարձյալ պատասխանել է քաղաքացիների հարցերին, հաղորդում է «168»-ը։ Քաղաքացի Դավիթ Կիրակոսյանը նրան հարցրել է. «Մայիսի 7-ին եթե Նիկոլը գնա կամ չգնա Պուտինի ինագուրացիային, ի՞նչ հետևանքներ կլինեն այս կամ այն դեպքում»: Արմեն Աշոտյանը կալանավայրից պատասխանել է. Երբ Փաշինյանն ասում է, որ պիտի սովորենք առանց երրորդ կողմի ապրել այս տարածաշրջանում, սա նշանակում է՝ կամ ապրել Թուրքիայի տակ, կամ ընդհանրապես չապրել: Պատկերացնո՞ւմ եք՝ նման հայտարարություն աներ Իսրայելի վարչապետն ԱՄՆ-ի մասով, ի՞նչ հեռանկարներ կամ ճակատագիր կունենար հրեական պետությունն այդ դեպքում: Նիկոլի այդ հայտարարությունը նաև խոստովանություն է առ այն, որ «Արևմուտք ենք գնում», «Եվրոպա ենք մտնում» լոլոները հերթական սուտն էին, բլեֆը, հեքիաթը: Եվրոպայում մեզ ոչ ոք չի սպասում (այս հարցի մասին շուտով հոդված եմ հրապարակելու՝ համապատասխան ապացույցներով): Մինչ պաշտոնական Երևանը քայքայում է բոլոր կապերը Մոսկվայի հետ, Ալիևը ցավագինորեն հրաշալի օգտագործում է ցանկացած առիթ՝ իրեն բնորոշ կեղծավորությամբ և քծնանքով ՌԴ-ի հետ կապերն ամրացնելու և Մոսկվային հին Երևանի դեմ տրամադրելու ուղղությամբ: Որքան էլ Ռուսաստանում հայտարարում են, որ իրենց համար Նիկոլը՝ մի կողմ, հայ ժողովուրդը՝ մի կողմ, տեսանելի է, որ այդ տարանջատումը միշտ չէ, որ ֆունկցիոնալ առումով լիարժեք աշխատում է կամ կաշխատի: Ապրիլի 24-ին ռուսական բարձրաստիճան անդրադարձի բացակայությունն այս խնդրի հետևանքներից էր»: |