ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+10 °C, +10 °C ... +18 °C Վաղը`+18 °C
«Պուտինի, Փաշինյանի և Ալիևի միջև պայմանավորվածությունները թույլ կտան կարգավորել կյանքը Ղարաբաղում». Սլուցկի
20:15, 12.01.2021 | mamul.am
3905 | 0

Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարներ Վլադիմիր Պուտինի, Իլհամ Ալիևի և Նիկոլ Փաշինյանի հանդիպման արդյունքում ձեռք բերված պայմանավորվածությունները թույլ կտան վերականգնել Լեռնային Ղարաբաղի ողջ ենթակառուցվածքը և կարգավորել քաղաքացիների խաղաղ կյանքը: Նման կարծիք է հայտնել Պետդումայի միջազգային հարցերի հանձնաժողովի նախագահ Լեոնիդ Սլուցկին։
«Լեռնային Ղարաբաղում հակամարտության կարգավորման շուրջ Մոսկվայում կայացած եռակողմ հանդիպման արդյունքներն ամրապնդում են նախորդ տարվա նոյեմբերի 9-ին տարածաշրջանում ռազմական գործողությունների դադարեցման ուղղությամբ ձեռք բերված արդյունքները»,-նշել է Սլուցկին։
Նրա խոսքով՝ Լեռնային Ղարաբաղում արդեն 30 տարի շարունակվող հակամարտությունն այժմ «պատմություն է դառնում և երկրում կայուն խաղաղություն է հաստատվում»:
«Եվ դրանում կա Ռուսաստանի՝ որպես արդյունավետ միջնորդի մեծ դերը։ Այդ փաստն ընդունում է ինչպես ադրբեջանական, այնպես էլ հայկական կողմը»,- ընդգծել է Սլուցկին։
Նա նաև հավելել է, որ Ռուսաստանը կշարունակի «աջակցել Լեռնային Ղարաբաղի հարցի կարգավորմանը, իսկ մեր խաղաղապահները կշարունակեն պահպանել խաղաղությունը տարածաշրջանում»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր