ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+17 °C, +11 °C ... +18 °C Վաղը`+18 °C
«Թուրքիայի ներսում սկսվել են քրդական գործոնի անհնազանդության գործողությունները». Կարեն Հովհաննիսյան
10:20, 13.01.2021 | mamul.am
5430 | 0

Ռազմագետ Կարեն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Թուրքիայի համար ամենամեծ խնդիրը շարունակում է մնալ քրդական հարցը։

Քրդական հարցը սրի պես կախված է թուրքական պետության գլխին։ Այն գործընկեր, և ոչ միայն գործընկեր պետությունների համար դարձել է հզոր խաղաքարտ։ Ժամանակ առ ժամանակ քրդական հարցը, քրդական պետականության ստեղծման հարցը մեջտեղ բերելով աշխարհն այս կամ այն հարցում սաստում է Թուրքիային։

Կարծես թե կրկին ժամանակն է եկել, և քրդական գործոնն ակտիվություն է ցուցաբերում։ Թուրքիայի ներսում սկսվել են քրդական գործոնի անհնազանդության գործողությունները»։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր