ԱՄՆ գործող նախագահ Դոնալդ Թրամփի YouTube-յան oգտահաշիվը կսառեցվի առնվազն 1 շաբաթով։ Ծառայության ներկայացուցիչները պարզաբանել են, որ Թրամփի վերջին տեսանյութը «բռնություն է հրահրել» և այդ պատճառով հեռացվել է։ Այժմ ժամանակավորապես արգելվում է ներբեռնել նոր հոլովակներ, նաև անջատված է մեկնաբանության տարբերակը: YouTube-ի ղեկավարությունը 1 շաբաթ անց կքննարկի օգտահաշիվը բացելու հնարավորությունը, հաղորդում Է CNN-ը: Ավելի վաղ Twitter-ը, Facebook-ը և մի շարք այլ սոցցանցեր որոշել են անժամկետ արգելափակել Թրամփի օգտահաշիվները՝ նրան մեղադրելով «բռնություն հրահրելու» մեջ: |