Բրյուս Ուիլիսին վռնդել են Լոս Անջելեսի դեղատնից՝ դիմակ չկրելու համար, հայտնում է Page Six-ը։ Պորտալի տվյալներով՝ դերասանը ներս է մտել առանց պաշտպանիչ միջոցների։ Նրա պարանոցին շարֆ է եղել, սակայն այն չի ծածկել նրա դեմքը։ Գնորդներն Ուիլիսից բողոքել են դեղատան աշխատակիցներին, որից հետո դերասանին խնդրել են հեռանալ։ Աստղի ներկայացուցիչները դեռ չեն արձագանքել միջադեպին։ |