ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+27 °C, +16 °C ... +27 °C Վաղը`+28 °C
Մարտակերտում ականի պայթյունից բնակիչ է զոհվել
14:55, 13.01.2021 | mamul.am
3459 | 0

ԱՀ քննչական կոմիտեն հայտնում է. «2021թ. հունվարի 12-ին՝ ժամը 17:50-ի սահմաններում, ԱՀ Մարտակերտ քաղաքի բնակիչ՝ Մ. Մ-ն, Մարտակերտ քաղաքի վարչական տարածք հանդիսացող «Մարտակերտի Բաղեր» կոչվող տեղամասում էքսկավատորով հողային աշխատանքներ իրականացնելու ընթացքում՝ նախնական տվյալներով պայթել է ականի վրա, որի արդյունքում մարմնի տարբեր աստիճանի այրվածքներ ստանալու հետևանքով տեղում մահացել է:

Դեպքի առթիվ ԱՀ քննչական կոմիտեի տարածքային քննչական վարչության երկրորդ քննչական բաժնում նախապատրաստվում են նյութեր»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր