ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը ձայների մեծամասնությամբ գործող նախագահ Դոնալդ Թրամփի իմպիչմենթի մասին որոշում է կայացրել։ Թրամփին հեռացնելու օգտին քվեարկել է 232, դեմ՝ 197 կոնգրեսական: Այսպիսով, նա դարձել Է ԱՄՆ-ի պատմության մեջ միակ նախագահը, որի դեմ իմպիչմենթ է ներկայացվել 2 անգամ։ Ներկայացուցիչների պալատի բանաձևում ասվում է, որ Թրամփի գործողությունները համապատասխանում են «ծանր հանցագործություններ ու զանցանքներ» սահմանադրական ձևակերպմանը: Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսին լսումների ժամանակ հայտարարել է, որ Թրամփը վտանգավոր է և պետք է հեռանա։ |