ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+11 °C, +9 °C ... +20 °C Վաղը`+22 °C
Բրյուսելում ավելի քան 100 մարդ է ձերբակալվել
14:15, 14.01.2021 | mamul.am
3918 | 0

Բելգիայի արդարադատության նախարար Վինսենթ Վան Քիքենբորնը դատապարտել է ոստիկանության հետ բախումները, որոնք տեղի են ունեցել չորեքշաբթի երեկոյան՝ թագավորության մայրաքաղաքում:

Նա հայտարարել է, որ «ոչ մի դեպքում չի կարող հանդուրժել այս ամենը, իսկ ճշմարտությունը կհաստատի Իբրահիմ Բ-ի հետ տեղի ունեցածի հետաքննությունը»: Հաղորդում է euronew-ը։

Բրյուսելում բողոքի ակցիայի անցկացման պատճառ է դարձել 23-ամյա Իբրահիմի մահը:

Իրավապահների տվյալներով՝ երբ ոստիկանությունն Իբրահիմին կանգնեցրել է՝ փաստաթղթերը ստուգելու համար, նա փորձել է փախչել։ Նրան ձերբակալել են և տեղափոխել ոստիկանական բաժանմունք, որտեղ Իբրահիմի ինքնազգացողությունը վատացել է և հիվանդանոց տեղափոխելու ճանապարհին նա մահացել է:

Հղում անելով Իբրահիմի փաստաբաններին՝ հաղորդվում է, որ վերջինը սիրտ-անոթային հիվանդություն է ունեցել։ Ցուցարարները ոստիկաններին են մեղադրել Իբրահիմի մահվան մեջ։ Խաղաղ ելույթները վերաճել են բախումների. ցուցարարները հարձակվել են ոստիկանների վրա. կա ավելի քան 100 ձերբակալված:

Բրյուսելում ավելի քան 100 մարդ է ձերբակալվել
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր