ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+29 °C, +16 °C ... +29 °C Վաղը`+28 °C
Կապան քաղաքում կստեղծվի երեխայի և ընտանիքի աջակցության կենտրոն
18:05, 14.01.2021 | mamul.am
6168 | 0

Սյունիքի մարզի Կապան քաղաքում կստեղծվի երեխայի և ընտանիքի աջակցության կենտրոն, որտեղ կարճաժամկետ շուրջօրյա խնամք կստանան Սյունիքի և հարակից մարզերի կյանքի դժվարին իրավիճակում հայտնված 0-ից մինչև 18 տարեկան երեխաները, իսկ 2-ից մինչև 18 տարեկան երեխաներին կտրամադրվի ցերեկային աջակցության ծառայություն:

Սյունիքի մարզի երեխայի և ընտանիքի աջակցության կենտրոնում առավելագույնը 6 ամիս ժամկետով շուրջօրյա խնամք կստանա կյանքի դժվարին իրավիճակում հայտնված 50 երեխա, ցերեկային աջակցության ծառայություն կտրամադրվի 100 երեխայի՝ առավելագույնը 1 տարի ժամկետով:

Սա հնարավորություն կտա ապաինստիտուցիոնալացման քաղաքականությանը զուգահեռ զարգացնել երեխաներին տրամադրվող այլընտրանքային խնամքի հնարավորությունները՝ նախապատվություն տալով խնամքի ընտանեկան տիպին, իսկ շուրջօրյա հաստատությունում տեղավորման դեպքում՝ կարճաժամկետ խնամքին:

Միևնույն ժամանակ, ԱՍՀՆ շարունակում է ստեղծել նպաստավոր պայմաններ երեխաների՝ հասարակությունում լիարժեք ներառման, սոցիալական և առողջական խնդիրների լուծման օժանդակման, կյանքի դժվարին իրավիճակի կանխարգելման համար։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր