ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+22 °C, +16 °C ... +28 °C Վաղը`+28 °C
«Փաշինյանը մի շատ վտանգավոր նախադասություն էր ասել, որից Բաքուն միանգամից բռնեց». Վազգեն Մանուկյան
18:45, 15.01.2021 | mamul.am
4440 | 1

«Հայրենիքի փրկության շարժման» վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանը գյումրեցիների հետ հանդիպման ժամանակ անդրադարձավ Արցախյան վերջին պատերազմին և այն շարժառիթներին, որը հանգեցրեց և անխուսափելի դարձրեց պատերազմը:

«Փաշինյանն արցախյան բանակցային ողջ գործընթացը տապալեց: Մեզ ասաց՝ Արցախը մեզ հետ կապ չունի, թող իրենք որոշեն, Արցախը ինձ չի ընտրել, ես միայն Հայաստանից եմ ընտրվել: Հետո մի շատ վտանգավոր նախադասություն ասաց, որից Բաքուն միանգամից բռնեց, ասաց՝ «Արցախը Հայաստան է և վերջ»: Ամբողջ 30 տարվա մեջ մենք ապացուցում էինք, որ Արցախն ինքնորոշման հարց է լուծում: Փաշինյանը դա դարձրեց տարածքային հարց: Դրա համար, երբ Ադրբեջանը հարձակվեց, մեզ ոչ մեկ չպաշտպանեց, որովհետև Ադրբեջանը պաշտպանում է իր տարածքները»,- ասաց Մանուկյանը:

Նրա խոսքով՝ Փաշինյանն իր կառավարման ընթացքում «հենց առաջին օրերից սկսեց բանակին վարկաբեկել՝ քրգործեր հարուցելով գեներալների նկատմամբ»:

«Փաշինյանը պետական մտածողություն չունի, իսկ նման մարդն իրավունք չունի երկիր ղեկավարել»,- ասաց Մանուկյանը:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր