Նիդերլանդներում Հայաստանի դեսպան Տիգրան Բալայանը ֆեյսբուքյան իր էջում հրապարակում է արել՝ նշելով, որ Ալիևի ռեժիմը չի հետևում ԵՄ խորհրդի կոչերին և կոչ արել պատժամիջոցներ կիրառել։ «2 ամիս առաջ՝ 19.11.2010-ին, Եվրոպական Միության խորհուրդը հանդես եկավ հայտարարությամբ, որում կողմերին կոչ արեց քայլեր ձեռնարկել Լեռնային Ղարաբաղում և նրա շուրջ հրադադարի ռեժիմի ամրապնդման ուղղությամբ։ Մինչև հիմա Իլհամ Ալիևի ռեժիմն ամեն ինչ հակառակն է անում»,- գրել է նա՝ նշելով, որ Ալիևի նկատմամբ պատժամիջոցներ կիրառելն առաջ շարժվելու միակ ճանապարհն է։ |