ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+11 °C, +11 °C ... +29 °C Վաղը`+28 °C
«Մարդկանց գժվացրին սխալ, կիսաճիշտ ինֆորմացիայով». Ալեն Սիմոնյան
15:10, 18.01.2021 | mamul.am
6713 | 2

ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանն այսօր՝ լրագրողների հետ զրույցում անդրադարձավ Սերժ Սարգսյանի փեսա Միքայել Մինասյանի բացահայտումներին Արարատ Միրզոյանի վերաբերյալ: «Ես ունեմ կյանքի փորձ Արարատ Միրզոյանի հետ աշխատելու. իմ գործընկերն է, իմ զինակից ընկերն է: Մինչև էդ թուղթը մեկնաբանելը իմ համար ամեն ինչ պարզ էր, ու ես վստահ եմ, որ մարտավարական առումով էն մարդիկ, ովքեր փորձում են շահարկել, վերջին ժամանակահատվածում շատ սխալ ձևի մարտավարություն ընտրեցին և մարդկանց սխալ, կիսաճիշտ ինֆորմացիայով գժվացրին և բերեցին մի իրավիճակի, երբ շատ դժվար ա էսօր որևէ բան հայտարարել, որ մարդիկ դրան հավատան, մարդիկ արդեն չեն հավատում»,- ասաց Սիմոնյանը՝ հավելելով, որ իր համար բավարար էր Միրզոյանի և ԱԱԾ-ի մեկնաբանությունը հրապարակված փաստաթղթի վերաբերյալ:

«Թե ով որ ժամաակ ինչ թուղթ ա գրել, ինքն ա գրել, թե իր սկեսուրն ա գրել, թե ով ա գրել, կարծում եմ, դա բամբասանքի նմանվող բան ա»,- ասաց նա:

«Մարդկանց գժվացրին սխալ, կիսաճիշտ ինֆորմացիայով». Ալեն Սիմոնյան
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր