Ինչպես հայտնել էինք, Առողջապահության նախարար է նշանակվել Անահիտ Ավանեսյանը։ Ասում են՝ վերջինը ՀՀ ԱԺ 1-ին գումարման պատգամավոր, դեղագործ Մարգուշ Վարդանյանի դուստրն է։ Մասնագիտությամբ իրավաբան Անահիտ Ավանեսյանը Առողջապահության փոխնախարար էր նշանակվել 2018-ի մայիսին։ Այդ ժամանակ լուրեր էին շրջանառվում, որ Ավանեսյանի ամուսինը` Ստեփան Ավանեսյանը Արսեն Թորոսյանի ընկերն է: Անահիտ Ավանեսյանի անվան շուրջ քննարկում էր սկսվել դեռ մեկ տարի առաջ, երբ հայտնի դարձավ, որ նրան կապակցված «Արֆարմացիա» ընկերությունը 210 մլն դրամի դեղամիջոց է վաճառել պետությանը: ««Արմֆարմացիա» ընկերությունը վերջին տարիներին (2017-2020թթ փետրվար) կնքել է 240 պայմանագիր՝ 44 պետական կառույցի հետ, ընդհանուր՝ մոտ 606,7 մլն դրամ արժողությամբ, որի կեսից ավելին՝ 137 պայմանագիրը՝ արդեն Ավանեսյանի՝ փոխնախարար եղած ժամանակ։ «Արմֆարմացիա»-ն տարիներ շարունակ մենաշնորհային դիրք է ունեցել և մատակարարել է «Մեթադոն» հոգեմետ դեղը: Տիկինն այստեղ կոռուպցիոն ռիսկ չի տեսնում», գրել էր «Հետք»-ը: |