ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+9 °C, +9 °C ... +21 °C Վաղը`+24 °C
«Խի՞ ա ձեզ թվում, թե Հայաստանին ընդունելու են ՆԱՏՕ». Վարդան Հարությունյան
01:05, 20.01.2021 | mamul.am
4187 | 0

ՀԱԿ ակտիվիստ Վարդան Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Հայաստանում կա այսպես կոչված «արևմտամետ» մի ստվար զանգված, ովքեր ասում են, թե՝ ա՛յ, եթե ՀԱՊԿ-ից դուրս գայինք և ՆԱՏՕ մտնեինք՝ Եվրոպան և Ամերիկան մեզ կօգնեին և կհաղթեինք պատերազմում։ Իսկ արդյոք ՆԱՏՕն ուզո՞ւմ է և սպասո՞ւմ է քեզ, որ մտնես ՆԱՏՕ։ Եվ հանուն ի՞նչի պետք է ՆԱՏՕ-ն նեղացնի իր հզոր անդամ Թուրքիային։ Վրաստանը և Ուկրաինան արդեն մի քանի տարի է՝ փորձում են մտնել ՆԱՏՕ, բայց ՆԱՏՕ-ն չի ընդունում, խի՞ ա ձեզ թվում, թե Հայաստանին ընդունելու են, կամ ի՞նչ շահ ունեն դրանից, որ ընդունեն։ Ո՛չ արևմուտքը, ո՛չ Ռուսաստանը, և ոչ էլ այլ երկիր իր շահերի վրայով չի անցնելու հանուն Հայաստանի։ Եթե այս պարզ ճշմարտությունը չընկալենք, ուրեմն իսկականից, վա՛յ մեզ...»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր