Անցած շաբաթվա ընթացքում ամբողջ աշխարհում գրանցվել է կորոնավիրուսից ռեկորդային մահացություն՝ 93 882 մարդ։ Այս մասին հայտնել Է Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ)։ Նախորդ շաբաթվա համեմատ մահվան ելքերի թիվն ավելացել է 9%-ով։ Ընդհանուր առմամբ կորոնավիրուսային վարակից աշխարհում մահացել է ավելի քան 2 մլն մարդ։ Ընդ որում՝ աշխարհում հիվանդության բացահայտված դեպքերի թիվը նախորդ շաբաթվա համեմատ կրճատվել է 6%-ով՝ կազմելով 4,7 մլն մարդ: ԱՀԿ-ի տվյալներով՝ աշխարհում հիվանդացածների թիվը գերազանցել է 94 մլն-ը։ Ջոնս Հոփքինսի համալսարանն իր հերթին հաղորդում է հիվանդության 96 մլն գրանցված դեպքերի մասին։ |