ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+17 °C, +16 °C ... +28 °C Վաղը`+28 °C
«Կար իրավիճակ, երբ կարող էր լինել ռազմական էսկալացիա, այդ թվում՝ դեպի բուն Սյունիք». վարչապետ
19:05, 20.01.2021 | mamul.am
2763 | 0

«Մի դեպքում մեզ մեղադրում են նրա համար, որ մենք տարածքներ ենք տվել, մյուս դեպքում մեղադրում են, որ տարածքները չենք տվել ինչ-որ իրադարձություններից խուսափելու համար»,- ԱԺ-ում այսօր հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Նրա խոսվքով՝ այն որոշումները, որոնք կայացվել են, «կայացվել են ռազմական նոր էսկալացիան, այդ թվում՝ Սյունիքում կանխելու և Սյունիքի անվտանգությունը ապահովելու համար»։

«Ես իմ հեռուստաուղերձում էլ ասել եմ, որ այդտեղ կար իրավիճակ, երբ կարող էր լինել ռազմական էսկալացիա, որը անցում կկատարեր դեպի բուն Սյունիքի տարածք», - ասաց վարչապետը։

Ելույթի ընթացքում նա ասաց, որ այժմ աղմուկ է բարձրացվում, թե Սյունիքի մարզից տարածքներ են զիջվել, սակայն, ըստ Փաշինյանի, Սյունիքից ոչ մի տարածք, ոչ մի միլիմետր չի զիջվել. «Սյունիքի էն տարածքը, որն այսօր գոյություն ունի, արձանագրված է 2010 թ. ՀՀ «Վարչատարածքային բաժանման մասին» օրենքով», - հայտարարեց Փաշինյանը։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր