Mamul.am
Ամբողջական տարբերակ Մամուլի խոսնակ
USD 527.36, EUR 633.20, RUB 7.07, GBP 731.18
+2 °C, 0 °C ... +6 °C Վաղը`+8 °C
Hay / Հայ | Рус | Eng | Tür
ՀՀ էկոնոմիկայի նախարարն ու ևս երկու պաշտոնյա կգործուղվեն Իրան
20:10, 21.01.2021

ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը, էկոնոմիկայի նախարարության արտաքին կապերի վարչության պետ Արմեն Այվազյանն ու արտաքին գործերի նախարարության սահմանակից երկրների վարչության երրորդ քարտուղար Գարիկ Գրիգորյանը կգործուղվեն Իրան։ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ստորագրել է նրանց գործուղելու մասին որոշումը, որը հրապարակվել է կառավարության կայքում։

Որոշման համաձայն` պաշտոնյանները Թեհրան կմեկնեն հունվարի 22-ին և կվերադառնան ամսի 26-ին։ Գործուղման նպատակը Իրանի Իսլամական Հանրապետության հետ երկկողմ առևտրատնտեսական համագործակցության զարգացման հեռանկարները քննարկելն է։

Քերոբյանը գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում գործուղման արդյունքների մասին հաշվետվություն կներկայացնի ՀՀ վարչապետի աշխատակազմին և ՀՀ արտաքին գործերի նախարարությանը պետք է ներկայացնի Իրանի Իսլամական Հանրապետություն:

Տեղեկացրե՛ք Ձեր մտերիմներին
| |
դեպի վեր