Արցախի Հանրապետության Շուշի քաղաքի քաղաքապետ Արծվիկ Սարգսյանի խոսքով՝ միակողմանի կարելի է մտածել, որ Նիկոլ Փաշինյանի՝ Շուշիի վերաբերյալ արված հայտարարությամբ թշնամու ջրաղացին ջուր է լցվում, այնպես, ինչպես միշտ եղել է։ «Ժամանակին Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ «Արցախը Հայաստան է, և վերջ», նման հայտարարություն անողն իր խոսքերին մինչև վերջ պետք է տեր կանգնի, որպեսզի մինչև վերջ ապացուցի, որ այդպես է։ Բայց երբ հայտարարում է, որ Շուշին 90 տոկոսով ադրբեջանցիներով է բնակեցված եղել, մի քիչ հետ չի նայում, որ 70 տարի է այդպես եղել, իսկ դրանից հետո Շուշիի բնակչության մեծամասնությունը հայկական է եղել։ 1920 թվականին, երբ մահմեդականները կազմակերպել են Շուշիի ջարդը, այդ ժամանակվանից սկսել է հայաթափվել։ Խորհրդային Միության շրջանում, մասնավորապես՝ 1960-1972 թվականներին և այն ժամանակ, երբ իշխանության է եկել Հեյդար Ալիևը, ավելի շատ է հայաթափվել։ Սա մի քաղաքականություն էր, որը վարում էր Ադրբեջանը։ Միշտ էլ ադրբեջանցիները ձգտել են միակողմանի ադրբեջանական տեսնել հայկական Շուշի քաղաքը»,- 168.am-ի հետ զրույցում նշեց Արծվիկ Սարգսյանը։ Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։ |