ԱԺ անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Այսօր հայկական դիվանագիտությունն ի դեմս արտաքին գերատեսչության կենտրոնական ապարատի, Եվրոպայի Խորհրդում ՀՀ մշտական ներկայացուցչության, ինչպես նաև ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության անթույլատրելի պարտություն է գրանցել՝ չկարողանալով ապահովել «Ադրբեջանական իշխանությունների կողմից հայ ռազմագերիների և այլ գերիների հայրենիք վերադառնալուն անհիմն խոչընդոտելը՝ որպես մարդու իրավունքների ոլորտում եվրոպական միջագզային չափանիշների խախտում» հարցի ներառումը ԵԽԽՎ ձմեռային նստաշրջանի հիմնական օրակարգին ի հավելումն անհետաձգելի և ընթացիկ հարցերի շարքում: |