«Հայաստանն Իրանի հարևան ու բարեկամ երկիրն է և իմ այցելության նպատակն է զարկ տալ Իրան-Հայաստան բարեկամական կապերին»,- այս մասին իրանական լրատվամիջոցին ասել է Իրանի ԱԳ նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը։ Նա նշել է, որ Բաքվում և Մոսկվայում հանդիպումների ժամանակ քննարկվել է բազմակողմանի համագործակցության հարցեր՝ հատկապես Մոսկվայում հունվարի 11-ին Ռուսաստանի, Հայաստանի, Ադրբեջանի ղեկավարների հանդիպումից հետո։ «Կարծում եմ, տարածաշրջանային համագորցակությունը զարգացնելու համար ստեղծվել են նպաստավոր պայմաններ՝ հատկապես տնտեսական ոլորտում։ Այս համագործակցությունը կարող է տարածաշրջանում հաստատել խաղաղություն և կայունություն»,-ասել է Զարիֆը։ Երևանում Զարիֆը հանդիպելու է ՀՀ ԱԳ նախարարի և վարչապետի հետ։ Տեսանյութը՝ այստեղ: |