ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+25 °C, +16 °C ... +27 °C Վաղը`+28 °C
Կառավարությունն առաջարկում է ապրիլի 19-ը նշել որպես հարկ վճարողի օր
14:45, 27.01.2021 | mamul.am
1648 | 1

Կառավարությունն ընդունեց «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» և «Հայաստանի Հանրապետության տոների և հիշատակի օրերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերը: ՊԵԿ նախագահ Էդվարդ Հովհաննիսյանի խոսքով՝ նախագծի ընդունումը պայմանավորված է ՀՀ կառավարության կողմից որդեգրած հարկային կամավոր կարգապահության խրախուսման, օրինապահ հարկ վճարողների համար գործունեության բարենպաստ պայմաններ ստեղծելու, ինչպես նաև հարկային մարմին-հարկ վճարող գործընկերային հարաբերությունների առավել ամրապնդման համար անհրաժեշտ նորմատիվ հիմքերի ապահովմամբ:

«Հարկ վճարողի դիմումի հիման վրա կառավարության կողմից սահմանված կարգով ուսումնասիրվելու և տրամադրվելու է օրինապահ հարկ վճարողի հավաստագիր: Նախագծելով հիմքեր է ստեղծվում և վերանայվում է օրինապահ հարկ վճարողի հավաստագրի տրամադրման համակարգը` նախատեսելով հավաստագրման և խրախուսման համապատասխան մեխանիզմներ, որպեսզի հարկային կարգապահությունը ընկալվի ոչ միայն որպես պարտավորություն, այն նաև գնահատվի, լինի շահավետ և գրավիչ»,- նշել է ՊԵԿ նախագահը:

Մյուս նախագծով էլ նախատեսվում է ունենալ հարկ վճարողի օր: «Հաշվի առնելով, որ 1992թ. ապրիլի 19-ին առաջին անգամ ընդունվել է «Հայաստանի Հանրապետությունում հարկերի մասին» ՀՀ օրենքը, որով, ըստ էության, Հայաստանի Հանրապետությունում ձևավորվել են հարկային համակարգը և վերջինիս սկզբունքները, հարկային մարմին և հարկ վճարող հարաբերությունները՝ առաջարկվում է հարկ վճարողի օր սահմանել ապրիլի 19-ը»,- ասել է Է. Հովհաննիսյանը:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր