ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+21 °C, +16 °C ... +28 °C Վաղը`+28 °C
«Ինչո՞ւ էին ադրբեջանցիները խնայում նախագահի նստավայրը Ստեփանակերտում». Ռոբերտ Քոչարյան
23:55, 27.01.2021 | mamul.am
11352 | 1

«Պատերազմի օրերին Արցախի նախագահական շենքից մոտ 200 մետր շառավիղով ոչ մի հրթիռ չի ընկել. ամենից անվտանգ տեղը եղել է նախագահական շենքի շուրջը. ես այնտեղ այդ ռմբակոծումների ժամանակ ոտքով էի քայլում»,- այսօր մի շարք լրատվամիջոցներին տված հարցազրույցում ասաց ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։

Ռոբերտ Քոչարյանը պատմեց, որ 1992-94 թվականներին Պետական պաշտպանության կոմիտեի նախագահ եղած ժամանակ իր նստավայրը եղել է Կառավարության շենքը, որը մոտ 12-13 անգամ գրադով հարված է ստացել. «Այն ժամանակ այդ բարձր ճշգրտության զենքերը չկային, բայց մենք թիրախ էինք։ Հիմա ինձ մոտ հարց էր առաջանում՝ ինչո՞ւ էր ազերիներին հետաքրքրում Շուշիի մշակույթի տունը, որտեղ ոստիկաններն էին հավաքված, երկու ճշգրիտ հարվածով հողին են հավասարեցրել, մի քանի տասնյակ մարդ զոհվել է, կրկնակի ավելի մարդ վիրավորվել է։ Ինչո՞ւ էր նրանց հետաքրքում Ջալալի գրասենյակը, երբ հրթիռով ուղղակի հարվածել են այդ գրասենյակին, ինչո՞ւ էր նրանց հետաքրքրում Ղազանչեցոց եկեղեցին, մեր հրամանատարական կետերն Աղդամում, Մարտունիում, Հադրութում, Ջալալի մեքենան՝ մոտ 60 կմ/ժ արագությամբ գնալուց կամ Լաչինի կամուրջը, որը երկու հրթիռով ուղղակի քանդեցին մոտ հարյուր քանի կիլոմետր տարածության վրա։ Այդ շենքի մի պատուհան չի ջարդվել, բոլոր ապակիները տեղում էին։ Ուրախ եմ, որ խնայել են շենքը, բայց հարցեր առաջանում են...: Պատերազմի առաջին օրից այդ նախագահական շենքում Փաշինյանի ամենամոտիկ թիմակիցներն էին նստած, իրար հերթափոխում էին, միշտ մարդ եղել է հենց այդ շենքում։ Չեմ կարծում, որ Ադրբեջանը խնայում էր Արայիկ Հարությունյանին, վերջը ինքը հայտարարեց, որ Գյանջայի կրակելու հրամանն ինքն է տվել։ Իմ տպավորությունն այն է, որ խնայում էին այն մարդկանց, որոնք նստած էին այդ շենքում, և շատ հավանական է, խնայում էին, որովհետև այդ մարդիկ այլ խնդիր ունեին, որ մենք հանկարծ այս պատերազմը չհաղթենք, ամեն ինչ գնա այնպես, ինչպես պլանավորած է։ Նույնիսկ Ղարաբաղում եղած ժամանակ մարդկանց հետ խոսում, ասում էին՝ էս ի՞նչ էր, որտեղից այս սերը այն շենքերի նկատմամբ, որոնք անցած պատերազմում եղել են հիմնական թիրախներից մեկը»,- ասաց նա:

Մանրամասները՝ տեսանյութում:

«Ինչո՞ւ էին ադրբեջանցիները խնայում նախագահի նստավայրը Ստեփանակերտում». Ռոբերտ Քոչարյան
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր