Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել SpaceX ընկերության գլխավոր տնօրեն Իլոն Մասքի հետ։ Նրանք քննարկել են տիեզերական տեխնոլոգիաների ոլորտում համագործակցությունը։ Զրուցակիցները խոսել են նաև Թուրքիայի մասնավոր ինստիտուտների և Մասքի ընկերությունների միջև այլ ոլորտներում համագործակցության մասին: Հիշեցնենք, որ SpaceX-ը թուրքական Turksat 5A արբանյակը ուղեծիր է դուրս բերել հունվարի 8-ին։ |