«Ադրբեջանից վերադարձող 5 գերիների անունները կհրապարակվեն: Նրանք Շիրակի մարզի 62-ի ցուցակից են: Սա առաջին խումբն է»․ այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է Արցախի Հանրապետության նախագահի հատուկ հանձնարարությունների գծով ներկայացուցիչ Բորիս Ավագյանը: Ավագյանն ասել է, որ տղաներին կտեղափոխեն բժշկական հետազոտության, որից հետո վերջիններս կմիանան իրենց հարազատներին: «Ես տեսա, շատ նորմալ է իրենց առողջական վիճակը։ Նրանց հիմա բժշկական հետազոտություն են անցնում, որից հետո ընտանիքների անդամների հետ կհանդիպեն»,- ասել է նա։ |